ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, կազմել է 481.73 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.23 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 633.72 դրամ (նվազել է 0.13 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 568.97 դրամ (աճել է 3.45 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.37 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 262.52 դրամ, ոսկի՝ 19,827.71 դրամ, պլատին՝ 14,279.92 դրամ։
Հոկտեմբերի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: