Արագածոտնի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 54 կմ հատվածում բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 85 CC 555 համարանիշի եւ Mercedes մակնիշի 35 AQ 651 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Ավտոմեքենաները ավագ հետաքննիչի հանձնարարականով քարշակով տեղափոխվեց Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։