News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 21-ին ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում Երեւանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ, որի շրջանակում պատշաճ տեսքի կբերվեն մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաեւ հանրային նշանակության կառույցներն ու ճանապարհների հարակից տարածքները:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ համաքաղաքային շաբաթօրյակին կներգրավվեն Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, կրթօջախների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցներին կտրվեն բահեր, ձեռնոցներ, պարկեր եւ անհրաժեշտ այլ պարագաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ