News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրոպայի 8 երկիր մտադիր են Իսրայելին պատասխանատվության  կոչել Հորդանանի Արեւմտյան ափին շինությունների ապամոնտաժման եւ առգրավման համար, որոնք կառուցվել էին իրենց ֆինանսական աջակցությամբ։ Համապատասխան ուղերձը Իսրայելից պահանջում է 35 հազար դոլար փոխհատուցում վճարել, հայտնում է DW–ն՝ վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցները։

Բարձրաստիճան եվրոպացի դիվանագետը «Հաարեց» թերթին հայտնել է, որ այդ ուղերձը մոտ օրերս կփոխանցեն Իսրայելի ԱԳՆ–ին։ Փաստաթուղթը ստորագրել են Բելգիան, Ֆրանսիան, Իսպանիան, Շվեդիան, Լյուքսեմբուրգը, Իտալիան, Իռլանդիան եւ Դանիան, ինչպես նաեւ West Bank Protection Consortium–ը, որը համակարգում է Արեւմտյան ափին հումանիտար օգնությունը։

Նրանք բողոքում են արեւային կայանների առգրավման եւ շարժական դասասենյակների ապամոնտաժման դեմ, որոնք նախատեսված էին բեդվինական բնակավայրերի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ