News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանի եւ նրա ենթակաների կողմից կաշառք ստանալու գործով երկրորդ դատական նիստն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հերթական անգամ հետաձգվեց: NEWS.am-ին նիստը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանի գրասենյակից տեղեկացրին, որ նիստը հետաձգելու պատճառը եղել է փաստաբանների չներկայանալը, նրանք դիմում են ներկայացրել դատարան եւ խնդրել նիստը հետաձգել:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Սողոյանն ընդունել է Ժաննա Հովհաննիսյանին և իրեն ենթակա ԲՍՓ հանձնաժողովների մնացած նախագահներին ու նրանցից ստացել առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր առմամբ 1 մլն 528 հազար դրամին համարժեք կաշառք:

Մասնավորապես, Ժաննա Հովհաննիսյանը Արմեն Սողոյանին 2016թ. դեկտեմբերի 22-ին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք տվել է 200 հազար դրամ: Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Արամ Պետրոսյանը 2016թ. դեկտեմբերի 23-ին Սողոյանին տվել է 150 հազար դրամ: Արոնա Սիմոնյանը տվել է 600 ԱՄՆ դոլար կաշառք, Զորիկ Մկրտչյանը՝ համապատասխանաբար 40 հազար եւ 100 հազար դրամ: Երեմ Մարգարյանը, Արմեն Ավետյանը, Լիլա Մանուցյանը, Ժիրայր Պետրոսյանը, Արշավիր Հմայակյանը, Ալլա Թովմասյանը, ըստ մեղադրանքի, Սողոյանին տվել են 100 հազարական դրամ, իսկ Ցիալա Խուդինյանը՝ 150 հազար դրամ: Հանձնաժողովի բժիշկ-փորձագետ Շողիկ Ավետիսյանն էլ Արմեն Սողոյանին 2016թ. հոկտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում որպես խոշոր չափերով կաշառք ստացել է ընդհանուր առմամբ 265 հազար դրամ:

Ամբաստանյալներից միայն Արմեն Սողոյանն ու Արամ Պետրոսյանն են կալանքի տակ, մյուսները ստորագրությամբ ազատ են արձակվել:

Նշենք, որ Արմեն Սողոյանը մինչեւ նախարարություն աշխատանքի անցնելը 2013-2014 թթ. «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն է եղել, իսկ 2014թ.-ից` «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի փոխտնօրենը, այդ նույն ժամանակահատվածում Սողոյանը հիմնադրել է Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը եւ 2015թ. գիտական ղեկավարն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ