News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Թուրքիայում, լրջորեն անհանգստացնում են Եվրոպային, բայց միգրացիոն ճգնաժամին հակազդելու նպատակով հատկացվող օգնության ծավալները առաջիկա տարիներին չեն կրճատվելու։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողով ժամանելուց հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պարտավորություն ենք ստանձնել առաջիկա տարիներին ևս 3 մլրդ եվրո հատկացնել։ Այդ խոստումը մենք պետք է կատարենք, քանի որ այդ գումարը հատկացվելու է փախստականների կարիքներին»,- ասել է նա։

Ընդ որում կանցլերը հիշեցրել է, որ գագաթնաժողովի մասնակիցները քննարկելու են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցային գործընթացի շրջանակում Անկարային հատկացվող գումարների վճարման սահմանափակման հնարավորությունը։ Հիմա այդ գործընթացը բարդացել է Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի ֆոնին։ «Այս հարցով լսվելու են բոլոր մասնակիցների դիրքորոշումները։ Ժողովրդավարության մասին մեր պատկերացումներով այնտեղ իրավիճակը սխալ ուղղությամբ է շարժվում»,- հավելել է Մերկելը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ