News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի խնդիրը պետք է լուծել Իսպանիայի սահմանադրության հիման վրա։ Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ժամանելով Բյուսել ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Մենք ուշադիր  հետեւում ենք իրավիճակին եւ պաշտպանում ենք Իսպանիայի  կառավարության դիրքորոշումը»,– ասել է կանցլերը։

«Մեզ, բնականաբար, անհանգստացնում է այդ հարցը, եւ  մենք հույս ունենք, որ լուծում կգտնենք Իսպանիայի սահմանադրության հիման վրա»,– հավելել է կանցլերը։

Կատալոնիայի խնդիրը ԵՄ գագաթնաժողովի պաշտոնական օրակարգում չէ, սակայն եվրոպական աղբյուրները հայտնում են, որ հարցը կքննարկվի հետնաբեմում եւ փակ դռների հետեւում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ