News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը հոկտեմբերի 18-ին, Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում, Արեւելյան ուղղափառ եկեղեցիների պետերի հետ պաշտոնական հանդիպում է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

NEWS.am-ը Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Վեհափառը մասնավորապես իր գնահատանքն ու շնորհակալություն է հայտնել Գերմանիայի ժողովրդին եւ իշխանություններին` Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործում հայ ժողովրդին սատարելու համար:

Նույն օրը Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է Գերմանիայի Հայոց թեմի Բեռլինի հայ համայնքի հետ` Բեռլինի Լուիզըն եկեղեցում: Վեհափառ հայրապետին ողջունել է թեմի առաջնորդ, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:

Տպել
Ամենաշատ