News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կոսովոյի, Կատալոնիայի եւ Ղրիմի անկախության  նկատմամբ Եվրոպայի տարբերվող վերաբերմունքը երկակի չափանիշների օրինակ է համարում, փոխանցում է «Վեդոմոստի»–ն։

«Թե որքան փխրուն կարող է լինել անգամ բարեկեցիկ երկրի կայունությունը, ցույց է տալիս Իսպանիայի օրինակը։ Ո՞վ կարող էր սպասել, որ Կատալոնիայի կարգավիճակի շուրջ քննարկումը նման սուր քաղաքական ճգնաժամի կվերածվի»,– ասել է Պուտինը Սոչիում «Վալդայ» ակումբի լիագումար նստաշրջանի ժամանակ։

«Կատալոնիայի դեպքում մենք տեսանք ԵՄ անդամ եւ այլ պետությունների կողմից դատապարտում։ Այս կապակցությամբ ես կարող եմ ասել, որ պետք էր ավելի վաղ մտածել այդ մասին։ Ժամանակին նրանք ողջունել են Եվրոպայում մի շարք երկրների անկումը՝ առաջնորդվելով կոնյուկտուրայի եւ «ավագ եղբայր» Վաշինգթոնին գոհացնելու ցանկությամբ։ Ինչու՞ նրանք աներկբա պաշտպանեցին Կոսովոյի անկախացումը։

Հիշեցնեմ, որ երբ, օրինակ, Ղրիմը հայտարարեց իր անկախության մասին եւ հանրաքվեով միացավ Ռուսաստանին, այդ ժամանակ չգիտես ինչու դա նրանց դուր չեկավ։ Իսկ հիմա ահա Կատալոնիան»,– ասել է Պուտինը եւ հավելել, որ դա Եվրոպայի երկակի ստանդարտների վառ օրինակ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ