ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել քաղաքացիների, հատկապես քրդերի բռնի տեղահանման, ինչպես նաեւ Իրաքի հյուսիսում նրանց տների, ձեռնարկությունների ոչնչացման եւ թալանի մասին տեղեկություններով:
«ՄԱԿ-ը կոչ է անում Իրաքի կառավարությանը ձեռնարկել բոլոր միջոցները` ցանկացած խախտում դադարեցնելու, բոլոր քաղաքացիական անձանց պաշտպանությունը ապահովելու համար եւ պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր բռնություն են գործադրել, ահաբեկել եւ քաղաքացիական անձանց հարկադիր տեղահանել», -նշվում է Իրաքում ՄԱԿ առաքելության հայտարարության մեջ: