News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոսկվայի կենտրոնում հայազգի տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է ՆԳՆ թոշակի անցած փոխգնդապետ, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները։

Կրակողի անձը հաջողվել է պարզել տեսախցիկների տեսագրությունները դիտելու միջոցով։ Նրան ձերբակալել են նախօրեին Պոդոլսկում։ Պարզվել է, որ կրակողը ՆԳՆ նախկին փոխգնդապետ, Պոդոլսկի շրջանի մասով ՆԳՆ վարչության նախկին աշխատակից է , որը 2016-ին է թոշակի անցել։

«Ձերբակալվածի խոսքով, սպանության համար նա օգտագործել է Մակարով տեսակի ատրճանակ, որը ինչ-որ մեկը թողել էր նրա մեքենայում։ Ընդ որում կրակելուց անմիջապես հետո կասկածյալը դեն է նետել ատրճանակը»,- ասել է աղբյուրը։ Նա նաեւ նշել է, որ հանցագործությունը կատարելու պահին կասկածյալը սթափ է եղել։

Հիշեցնենք, որ սպանության օրը՝ հոկտեմբերի 16-ին, կասկածյալը «Ժիգուլի» մակնիշի մեքենայով է եղել, իսկ նրա զոհը Infiniti մակնիշի մեքենա էր վարում։

Լեսնայա փողոցում նախկին ոստիկանը կտրել է Infiniti-ի ճանապարհը, ճանապարհային կոնֆլիկտը շարունակվել է մինչեւ Նովոսլոբոդկայա փողոց։ Երբ հայազգի վարորդը դուրս է եկել մեքենայից, «Ժիգուլիի» վարորդը մի քանի անգամ կրակել է նրա վրա։

Ռուսաստանի Քննչական կոմիտեի մայրաքաղաքային վարչությունում հայտնել են, որ 40-ամյա կասկածյալն ընդունել է իր մեղավորությունը։ Հիմա լուծվում է ձերբակալվածի հանդեպ խափանման միջոցի ընտրման ու նրան մեղադրանք առաջադրելու հարցը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ