News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը դատապարտում է Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները ու կատարում է բոլոր այն որոշումները , որոնք ՄԱԿ ԱԽ-ն կայացրել է Փհենյանի նկատմամբ, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան»։

«Այո, մենք անկասկած դատապարտում ենք միջուկային փորձարկումները, որոնք ԿԺԴՀ-ն է իրականացնում»,- հայտնել է նա՝ հավելելով, որ Մոսկվան կատարում է Հյուսիսային Կորեայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բոլոր որոշումները։

«Ես ուզում եմ դա շեշտել, գործընկերներ, որպեսզի այստեղ ոչ մի երկակի մեկնաբանություն չլինի»,- նշել է Ռուսաստանի առաջնորդը «Վալդայ» բանավեճի ակումբի ամփոփիչ նստաշրջանում։

Պուտինը նաեւ կոչ է արել չտրվել զգացմունքներին ու «ԿԺԴՀ-ին անկյուն չքշել»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ