News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Catawiki աճուրդում վաճառքի են դնելու 4․5 մլրդ տարեկան Muonionalusta երկնաքարի բեկորը։ Այդ մասին հայտնել է The Local պարբերականը։

Աճուրդի փորձագետները ակնկալում են 26․5 կգ քաշով բեկորի համար ստանալ մինչեւ 200 հազար կրոն։ Քարին կցվելու է նաեւ սերտիֆիկատ, որը երաշխավորում է դրա իսկությունը։

 Muonionalusta երկնաքարը համարվում է աշխարհի ամենահին երկնաքարը, որն իր անվանումը ստացել է Շվեդիայի ու Ֆինլանդիայի տարածքով հոսող Մուոնիո գետից, որից ոչ հեռու այն հայտնաբերվել էր 1910-ին։ Երկնաքարը ընկել էր Երկրի վրա մոտ մեկ միլիոն տարի առաջ, բայց դրա փաստացի տարիքը 4․5 մլրդ տարի է գնահատվում։

Այսօրվա դրությամբ հայտնաբերվել է այդ երկնաքարի մոտ 40 բեկոր։

Catawiki –ն առցանց աճուրդ է, որը նախատեսված է հազվագյուտ կամ եզակի առարկաներ գնելու կամ վաճառելու ցանկություն ունեցող կոլեկցիոներների համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ