News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այս կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց, որ չի հարգում իր կողմից ընդունված միջազգային պարտավորությունները։ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Արցախի դիրքերից մեկում այսօր հակառակորդի կրակոցից 19-ամյա զինծառայողի մահվանը: Նա նշել է, որ Ժնեւում Սերժ Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո Ադրբեջանն այս կրակոցով ցույց տվեց իր գործի եւ խոսքի անհամապատասխանությունը:

«Ադրբեջանը ցույց տվեց, որ չի հարգում իր կողմից ընդունված միջազգային պարտավորությունները, որն ընդամենը մի քանի օր առաջ ընդունել էր Ժնեւում: Այդ պարտավորությունների մասին գրավոր, հրապարակային հայտարարություն հնչեց համանախագահների  եւ երկու բանակցող կողմերի առաջ: Ադրբեջանը սրանով ցույց է տալիս, որ պատրաստ չէ կառուցողական բանակցությւոնների, որ սա կրակոց է ոչ միայն հայաստանյան կողմի, այլեւ՝ ժնեւյան պայմանավորվածության նկատմամբ: Կարծում եմ, որ գոնե հիմա միջազգային հանրության կողմից արձագանք պետք է լինի՝ ուղիղ եւ հստակ»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների...
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ըստ կառավարության որոշման, Ադրբեջանի հարձակման հետևանքով տուժել է այս ընկերությանը պատկանող մի...
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
Շուտով կլրանա 2018 թ. իշխանափոխության 6 տարին, և վաղուց պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն...
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս...
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
Ըստ իրավաբանների, այն, որ այս ամենը կազմակերպված է իշխանությունների կողմից, վկայում է ոչ միայն այն...
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
Մենք համառոտ անդրադարձել ենք ՄԻՊ զեկույցին եւ արձանագրել, որ այն կենացների ժողովածու է հիշեցնում, չկա...
Ամենաշատ