News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) ակտիվ գործունեություն է ծավալել Հյուսիսային Ռեյն Վեստֆալիա գերմանական դաշնային պետության տարածքում եւ, իբր, նույնիսկ փորձել է իր գործակալներին ներգրավել Սահմանադրության պաշտպանության համար հողային գերատեսչությունում (հակահետախուզություն), հաղորդում է Welt-ը` վկայակոչելով ներքին գործերի նախարարությանը:

Հյուսիսային Ռայն Վեստֆալիայի ներքին գործերի նախարար Հերբերտ Ռոյլի զեկույցի համաձայն՝ MIT-ը տեղեկատվություն է հավաքել թուրքական կառավարության ենթադրյալ թշնամիների, քրդական խմբավորումների եւ առաջին հերթին քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի կողմնակիցների մասին:

Նրա խոսքով՝ MIT-ը Հյուսիսային Ռայն Վեստֆալիայում 173 մարդու եւ շուրջ 40 միավորումների եւ ինստիտուտների է հետեւել:

Ռոյլը շեշտել է, որ «պաշտոնական ներկայացուցչությունները օգտագործվում են նաեւ հետախուզական գործողություններ իրականացնելու համար»: Նախարարության տվյալներով՝ Թուրքիայի չորս հյուպատոսությունները տեղակայված են Հյուսիսային Ռայն Վեստֆալիայում: Ընդհանուր առմամբ Գերմանիայում կա 15 թուրքական հյուպատոսություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ