News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իտալիայում ստեղծվել է աշխարհի խոշորագույն էլեկտրոնային տվյալների բազան, որտեղ նկարագրված են անհետացած կամ գողացված մշակութային արժեքները։ Բազայում նկարագրված է ավելի քան վեց միլիոն արվեստի գործ։ Այս մասին պատմել է Իտալիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչ, գեներալ Պարուլին, ելույթ ունենալով ՄԱԿ-ում, համաշխարհային մշակութային արժեքների պաշտպանության հարցերին նվիրված միջոցառման ժամանակ։

Նրա խոսքով՝ Իտալիայում նաեւ գործարկվել է հատուկ բջջային հավելված, որի շնորհիվ բոլոր ցանկացողները կարող են տեղեկություններ ստանալ անհետացած արտեֆակտերի մասին։ Հավելվածը հասանելի է մի քանի եվրոպական լեզուներով, նաեւ՝ արաբերենով։

Մշակութային արժեքների հարցերով հատուկ ստորաբաժանման գոյության գրեթե 50 տարիների ընթացքում դրա անդամներին հաջողվել է օրինական սեփականատերերին վերադարձնել մոտ 800 հազար նկար ու այլ արվեստի գործեր, կանգնեցնել ավելի քան մեկ միլիոն հնագիտական գտածոների ապօրինի արտահանումն ու բացահայտել հարյուր հազարավոր կեղծիքներ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ