News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2018 թվականի բյուջեով թոշակների ու աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում, քանի որ պետք է խնայել բյուջեի միջոցներն այն մեծացնելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ առողջապահության եւ սոցիալական հացերի մշտական հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը:

«Թոշակներն ու աշխատավարձերը չենք բարձրացրել, որովհետեւ բյուջեի եղած հնարավարությունները բավարար չեն էդ նպատակի համար, եւ կարծում եմ, որ կա զարգացման հետեւյալ կարգը: Պետք է խնայել միջոցները բյուջեի միջոցները ավելացնելու համար: Երբ որ ունես մեծ նպատակ, պետք է կուտակես միջոցներ, որ հասնեն էդ նպատակին, մեր դեպքում  նպատակը պետք է լինի բյուջեն մեծացնելը: Այն հասարակությունը, որ չի ստեղծում, ծախսելու իրավունք չունի»,-ասել է իշխանության ներկայացուցիչը:

Նա անդրադարձել է նաեւ որոշ ոլորտների  հատկացումների կրճատումներին: Վստահեցրել է, թե կրճատվել են փոշիացվող գումարները: «Սոցիալական նպատակային ծրագրերից այսօր չենք հրաժարվում, պետությունը չհրաժարվելով սոցիալական ծրագրերից՝ պարտավոր է դա կատարել: Առողջաահության ոլորտում էլ կրճատում է կատարվել: Կրճատվել են այն ծախսերը, որոնք հասարակության համար նպատակային չէր եւ գնում էր գումարների փոշիացում»,- ասել է Հակոբյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ