News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը մտադիր է զարգացնել Սաուդյան Արաբիայի եւ Մերձավոր Արեւելքի մյուս երկրների հետ հարաբերությունները՝ չնայած այդ երկրների հետ  Միացյալ Նահանգների կապերին: Այս մասին հոկտեմբերի 19-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ ներկայումս Մոսկվան եւ Ռիադը չունեն այն գաղափարական հակասությունները, որոնք գոյություն ունեին ԽՍՀՄ-ի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ:

«Մենք ոչինչ չունենք, որ մեզ արմատապես բաժանի ... Սաուդյան Արաբիայի կամ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի երկրների հետ», - ասել է Պուտինը, - Շատերի եւ այդ պետությունների բոլոր ղեկավարների հետ ես շատ լավ անձնական հարաբերություններ ունեմ, գրեթե բարեկամական:

Այն, որ այդ երկրների, այդ թվում Սաուդյան Արաբիայի համար կան անձնական հատուկ շահեր, պատմականորեն հաստատված կապեր, այդ թվում ԱՄՆ հետ, բեզ բոլորովին չի խանգարում… Դա չի նշանակում, որ մեզ արգելված է Սաուդյան Արաբիայի հետ աշխատել», - «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի նիստին ասել է Պուտինը՝ շեշտելով, որ  Ռուսաստանը համագործակցելու է թագավորության եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ:

Սաուդյան Արաբիայի հետ համագործակցության մյուս ոլորտը ռազմատեխնիկականն է՝ չնայած ԱՄՆ հետ բազմամիլիարդանոց պայմանագրերի առկայությանը:

«Կամաց կամաց գուցե մենք էլ ավելացնենք պայմանագրերի թիվը», - ասել է նախագահը:

Եզրափակելով Պուտինն՝ ասել է, որ չի վախենում ԱՄՆ հետ կապերի պատճառով Սաուդյան Արաբիյաի հետ հարաբերությունները զարգացնելուց:

«Գիտեք, Սաուդյան Արաբիան պետք է վախենա, որ ամերիկացիները «ժողովրդավարությամբ» իրենց մոտ կգան: Իսկ մենք ինչու վախենանք. մեզ մոտ ժողովրդավարություն է», - հեգնանքով ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ