News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Զվարթնոց տաճարում հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել «Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը հայկական դասական պոեզիայում» խորագրով համերգը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է համերգի պրոդյուսեր Տիգրան Վիարբյանը:

Նրա խոսքով՝ սա նախատեսված 4 համերգներից մեկն է:

«Երկու համերգներն արդեն կայացել են: Մեկը Արթիկ քաղաքում, որտեղ անցել է մաեստրոյի մանկությունը, մյուսը՝ Վանաձորում: Եվս երկու համերգ նախատեսվում է անցկացնել Վանաձորում եւ Ղարաբաղում»,- ասել է նա:

Համերգին հնչել են հայ գորղների բանաստեղծությունները հոգեւոր երգչախմբի եւ նվագախմբի նվագակցությամբ:

Իր հերթին մաեստրոն նշել է, որ նրան շատ դուր է եկել համերգը:

«Արթիկում եւ Վանաձորում համերգները փակ դահլիճներում են անցել: Բայց այս համերգը բաց երկնքի տակ տեղի ունեցավ: Երաժշտության եւ ձայնի ամբողջականությունը կայանում է նրանում, որ այս դեպքում այն խոսափողի հաշվին է լինում»,- ասել է Մանսուրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ