News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն դեռ պատրաստ չէ Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները քննարկել: Հինգշաբթի՝ հոկտեմբերի 19-ին, Եվրամիության պետությունների եւ կառավարության ղեկավարների գագաթաժողովի նախօրեին Բրյուսելում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է DW-ն:

Նշելով որոշակի դրական զարգացումներ Brexit-ի բանակցային գործընթացում՝ Գերմանիայի կառավարության ղեկավարը շեշտել է, որ «ներկայիս դրությունը դեռեւս թույլ չի տալիս սկսել բանակցությունների երկրորդ փուլը»:

ԵՄ եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հիմնական տարաձայնությունների պատճառը Եվրամիությունից դուրս գալուց հետո Լոնդոնի ֆինանսական պարտավորություններն են:

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն Թերեզա Մեյին կոչ է արել հնարավորինս շուտ լուծել ֆինանսական խնդիրը:

Թերեզա Մեյը փորձել է Լոնդոնի ֆինանսական պարտավորություններից ուշադրությունը շեղել Մեծ Բրիտանիայում բնակվող եվրոպացիների դրության վրա: Հոկտեմբերի 19-ին հրապարակված բաց նամակում նշվում է, որ «օրինական հիմքով Մեծ Բրիտանիայում բնակվող Եվրամիության քաղաքացիները կարող են հետագայում էլ մնալ երկրում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ