News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կիեւի տնտեսական դատարնը թույլատրել է ռուսական «Գազպրոմի» ամբողջ ունեցվածքից  171 մլրդ գրիվեն (մոտ 6.4 միլիարդ դոլար) բռնագանձել: Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն , հաղորդում է  «112 Ուկրաինան»-ն:

«Կիեւի տնտեսական դատարանը բավարարել է Ուկրաինայի հակամենաշնորհային հանձնաժողովի եւ Արդարադատության նախարարության գործադիր ծառայության միջնորդությունը եւ փոխել է դատական որոշման կատարման միջոցը՝ «Գազպրոմից» 171 մլրդ գրիվեն բռնագանձելու որոշման մասին», - ասել է Պետրենկոն:

Նա նշել է, որ համաձայն դատական գորընթացների՝ որոշումը մի քանի օրից կհարպարակվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ