News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ափսոսանք է հայտնել, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին իր սեփական երկրում անհարգալից են վերաբերվում, հաղորդում է «Միր 24»-ը: Պուտինը նաեւ նշել է, որ Թրամփը որեւէ խորհրդի կարիք չունի, քանի որ ինք էլ որոշակի տաղանդ ունի:

Խոսելով այսօրվա համաշխարհային առաջնորդների մասին՝ Պուտինը մեծ է անվանել նախկին Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզային եւ Alibaba ընկերության ղեկավար Ջեք Մային:

«Մի բան է ղեկավարել ԱՄՆ-ն կամ Ռուսաստանը, կամ Չինաստանը, եւ մեկ այլ բան է ղեկավարել Աֆղանստանը չդադարող քաղաքացիական պատերազմի պայմաններում՝ խուսանավելով տարբեր ուժերի միջեւ», - ասել է Պուտինը «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի նիստի ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ