News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն չի ծրագրում երկրի հարավում՝ Մինդանաո կղզում ռազմական դրությունը չեղյալ հայտարարել, չնայած «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմնակիցներից Մարավի քաղաքի ազատագրմանը: Այս մասին նշված է Ֆիլիպինների կառավարության հայտարարության մեջ, փոխանցում է «Սինհուան»:

Դուտերտեն հայտարարել է, որ ռազմական դրությունը կգործի մինչեւ երկրի հարավային շրջանում ահաբեկչական բոլոր խմբավորումների չեզոքացումը: Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է Մինդանաոյում ֆիլիպինցիների անվտանգության ապահովման համար:

Դուտերտեն Մինդանաոյում ռազմական դրություն էր մտցրել, երբ մայիսի 23-ին գրոհայինները գրավել էին Մարավին: Մոտ 5 ամիս տեւած դիմակայության ընթացքում զոհվել է ավելի քան հազար մարդ, ավելի քան 1,7 հազար մարդ վիրավորվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ