News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Ակիհիտո կայսրը գահից կհրաժարվի, հավանաբար, 2019-ի մարտի վերջին, հայտնում է Asahi պարբերականը: Սպասվում է, որ ժառանգորդ արքայազն Նարուհիտոն կգահակալի ապրիլին:

Պարբերականի տեղեկություններով՝ կառավարությունը ժամանակացույցը կազմելու վերջին փուլում է:

Ճապոնիայի խորհրդարանը հունիսին օրենք էր ընդունել, որը Ակիհիտո կայսերը թույլ է տալիս գահից հրաժարվել, եւ հիմա կառավարությունը պետք է մանրամասները՝ ներառյալ ժամկետները որոշի:

83-ամյա Ակիհիտոն, որը սրտի վիրահատության է ենթարկվել եւ բուժվել է շագանակագեղձի քաղցկեղի դեմ, անցյալ տարի իր հրապարակային ելույթում հայտարարել էր, թե վախենում է, որ տարիքը կդժվարացնի իր պարտականությունների կատարմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ