Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով հոկտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսվում է Կարեն Կարապետյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները եւ փաստաթղթերի ստորագրման արարողությունը:
Նախատեսվում է նաեւ ՌԴ վարչապետի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Հոկտեմբերի 25-ին Դմիտրի Մեդվեդեւը Երեւանում մասնակցելու է նաեւ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին: