Թուրքիայի իշխանությունները Kaynak Holding ընկերության 110 նախկին աշխատակիցներին կալանավորելու օրդեր են տվել՝ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի կասկածանքով, փոխանցում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին:
Կասկածյալներին ձերբակալելու ոստիկանական գործողությունը, որոնք Kaynak Holding հրատարակչական խմբի մենեջերներ են, գործընկերներ, աշխատակիցներ եւ ընկերության հետ կապված անձինք, կենտրոնացած է եղել Ստամբուլում, սակայն տարածվել է 24 նահանգներում:
Թուրքիայի իշխանությունները Գյուլենի հետ կապերի պատրվակով Kaynak Holding-ը գրավել են 2015 թվականին: