News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի ծառահատումների եւ պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված անփութության դեպքի առթիվ:

Այս առնչությամբ, ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի համապատասխան հրամանով ապրանքանյութական արժեքների հանձնում-ընդունում կատարելու նպատակով ստեղծված հանձնաժողովը բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին» տեղամասի մասնաճյուղերի տարածքներում 2017թ. օգոստոսի 18-ից մինչեւ սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած ստուգումների արդյունքում թվով 12 պահաբաժիններում  հայտնաբերել է ապօրինի հատված 409 հատ տարբեր տեսակի եւ տրամաչափի թաց, կանգուն ծառ, որով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են բնության հատուկ պահպանվող տարածքում ծառերի ապօրինի հատումների եւ այդ տարածքների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ թույլ տրված անփութության հանցակազմի հատկանիշներ՝ ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ