News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում ուշացած աշակերտին պատժելու համար դպրոցի ուսմասվարի որոշման հետեւանքով աշակերտը մահացել է։

Սումգայիթում ավարտվել է միջնակարգ դպրոցի աշակերտի մահվան մեջ մեղադրվող Ղաֆար Հաջիեւի նկատմամբ դատական գործընթացը։ 2013-ի մայիսի 13-ին Ղաֆար Հաջիեւը որոշել էր պատժել դասից ուշացած աշակերտներին՝ ստիպելով նրանց վազել մարզադաշտի շուրջ։ Մի քանի շրջան վազելուց հետո աշակերտներից մեկը՝ Ազադ Իլյասովը, վայր էր ընկել։ Նրան առաջին բուժօգնություն էին ցուցաբերել։ Այդուհանդերձ Իլյասովը սրտային անբավարարությունից մահացել էր։

Հաջիեւի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Սումգայիթի քաղաքային դատարանի որոշմամբ՝ Ազադ Իլյասովի մահվան մեջ Ղաֆար Հաջիեւի մեղքն ապացուցված չի եղել, եւ նա արդարացվել է։

Դատախազությունը վճռաբեկ բողոք էր ներկայացրել Գերագույն դատարան, որը բավարարել էր դատախազության միջնորդությունը եւ կասեցրել Վերաքննիչ դատարանի որոշումը։ Նոր վճռի համաձայն՝ Հաջիեւը մեղավոր է ճանաչվել եւ պարտավորվել 500 մանաթ տուգանք վճարել՝ զրկվելով մեկ տարի ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ