News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական բանակը պատրաստվում է Սիրիայից  ջիհադականների զանգվածային վերադարձին։ Այդ մասին հայտարարել է ֆրանսիական ցամաքային զորքերի շտաբի պետ գեներալ Ժան Պիեռ Բոսեն,- փոխանցում է RFI-ը։

«Մենք զգուշանում ենք նրանց վերադարձից եւ հանգամանորեն ուսումնասիրում ենք նրանց բոլոր գործողությունները։ Հետախուզական ծառայություններն անում են ամեն հնարավորը, որպեսզի ճշգրտորեն որոշակիացնենք, թե ովքեր են այդ անձիք»,- հայտարարել է Բոսեն՝ Վերսալում կայացող ցուցադրական  ուսումնավարժանքների ժամանակ։

1915 թ նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո, Ֆրանսիայի ողջ տարածքով իրականացվող հակաահաբեկչական  Sentinelle գործողությունները նախատեսում են զինվորականների մ գործի դիմել երկրում «ճգնաժամային սցենարի» զարգացման դեպքում, ներառյալ նաեւ  ահաբեկիչների կողմից քիմիական զենքի կիրառման դեպքում,- հստակեցրել է գեներալը։

Sentinelle գործողություններին մասնակցում է շուրջ 10 հազար զինվոր, որոնցից 3 հազարը շարունակական ծառայության մեջ են, 3 հազարը պահեստայիններ են եւ եւս 3 հազարն էլ ներգրավվում են զանգվածային միջոցառումների ժամանակ (օրինակ ֆուտբոլի Եվրոպայի գավաթ):

Մինչեւ 2018–ի ամառը ֆրանսիական բանակում ծառայություն կսկսի եւս 11 հազար զինծառայող, որոնք ընդունվել են ահաբեկչական գործողություններից հետո եւ այս պահին մասնակցում են զինավարժանքների Փարիզում եւ Նիսում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ