ՄԱԿ–ը ԱՄՆ–ին եւ Ռուսաստանին կոչ է անում խորհրդատվություն սկսել զենքի վերահսկման եւ չտարածման հարցով, ասել է ՄԱԿ սպառազինությունների հարցով գերագույն ներկայացուցիչ Իզումի Նակամիցուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Ես այս 2 պետություններին, որոնց պատկանում է աշխարհում սպառազինությունների 90 տոկոսը, կոչ եմ անում անհրաժեշտ քննարկումներ սկսել եւ չդադարեցնել այդ քննարկումները սպառազինությունների վերահսկման եւ կրճատման հարցով։ Սա հիմնական խնդիրներից մեկն է»,– ասել է նա Մոսկվայում զենքի չտարածման մասին գիտաժողովի ժամանակ։
Նակամիցուի խոսքով՝ եթե Ռուսաստանն ու ԱՄՆ–ը այդ միտումից հրաժարվեին, դա շատ օգտակար կլիներ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ռեժիմի համար։