Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը չի հավատում, որ մեծ Բրիտանիան դուրս կգա Եվրամիությունից, առանց Բրյուսելի հետ համաձայնության հասնելու, հաղորդում է Reuters-ը։
ԵՄ առաջնորդները այսօր կքննարկեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի՝ բրեկզիտի շուրջ քննարկումների հաջորդ փուլ անցնելու կոչին պատասխանելու հարցը, և, ինչպես ակնկալվում է, կհամաձայնվեն, որ բանակցություններում պետք է ավելի շատ առաջընթաց լինի։