News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանը նախօրեին տեղափոխվել է պատժախուց, մինչդեռ 22 օր է` հացադուլի մեջ է գտնվում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 20-ին, դատական նիստի ժամանակ հայտարարեց ամբաստանյալի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Պաշտպանի խոսքով, ըստ ՔԿՀ-ի հայտարարության, Ներսես Պողոսյանի մոտ արգելված իր է հայտնաբերվել:

«Հետաքրքիր է` ինչպես կարող էր հացադուլի մեջ գտնվող անձի մոտ արգելված իր հայտնաբերվել... Ներսես Պողոսյանի պատժախցի կողքի խուց են տեղափոխել մի անձի, որն ամբողջ ընթացքում հայհոյել է իմ պաշտպանյալին, սպառնալիքներ տվել նրա հարազատների հասցեին: Այդ անձը չէր կարող պատահաբար հայտնվել կողքի խցում, Ներսես Պողոսյանի նկատմամբ հոգեբանական ճնշումներ են գործադրվում, որ դադարեցնի հացադուլը: Ինձ նույնիսկ երեկ թույլ չեն տվել տեսակցել իմ պաշտպանյալի հետ` հայտարարելով, թե դա արվում է անվտանգության առումով»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Փաստաբանը հայտնեց նաեւ, որ Ներսես Պողոսյանն ունի լուրջ առողջական խնդիրներ եւ այսօր ի վիճակի չէ մասնակցել դատական նիստին: Պապիկյանը միջնորդեց նիստը հետաձգել: Մյուս պաշտպանները նույնպես միացան այդ միջնորդությանը: Նշենք, որ Ներսես Պողոսյանը մի կերպ եկավ նիստերի դահլիճ, նա հազիվ էր քայլում: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հետաքրքրվեց Ներսես Պողոսյանից` արդյոք ի վիճակի է մասնակցել դատական նիստին:

«Ես ի վիճակի չեմ էստեղ էդքան մնալու»,- ասաց ամբաստանյալը:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանը, սակայն, նշեց, որ որեւէ խոչընդոտ չկա նիստը հետաձգելու. «Ամբաստանյալի վարքագիծն էլ է այն մասին խոսում, որ նա կարող է մասնակցել դատական նիստին: Խնդրում եմ միջնորդությունը մերժել»:

Դատավորը մերժեց միջնորդությունն ու որոշում կայացրեց շարունակել դատական նիստը:

«Ես բժշկական օգնությունից հրաժարվել եմ, ես չեմ ուզում նիստին մնալ, ուղարկեք ինձ կալանավայր, կդզվեմ, կգամ»,- հայտարարեց Ներսես Պողոսյանը:

Տաթեւիկ Գրիգորյանն ամեն դեպքում ընդմիջում հայտարարեց եւ Շտապօգնություն հրավիրեց դատարան:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը հացադուլ է հայտարարել եւ պահանջում է փոխել խափանման միջոց կալանավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ