News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չինաստանում անցած 5 տարիներին կոռուպցիոն գործեր են քննել ընդհանուր առմամբ 400 պաշտոնյաների դեմ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովի (ԿՍԿՀ) քարտուղարը Յան Սյաոդուն:

Գործերի ֆիգուրանտների թվում են Չինաստանի Կոմկուսի ԿԿ 43 անդամ եւ անդամության թեկնածու, ինչպես նաեւ ԿՍԿՀ 9 անդամ, հայտնել է նա:

Չինաստանի կառավարությունը 5 տարի առաջ գործարկել է կոռուպցիայի դեմ պայքարի լայնամասշտաբ արշավ, որի շրջանակում պատժվել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նրա խոսքով՝ Չինաստանը համագործակցում է միջազգային հանության հետ կոռուպցիայի մեջ կասկածվողներին հետախուզելու համար, որոնք թաքնվում են արտասահմանում: Ներկայումս ձերբակալվել է 3453 փախստական, նշել է Յան Սյաոդուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ