News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում «Արաս» հրատարակչատունը թուրքերենով հրատարակել է հայ գրականության հայտնի դեմքերից Գրիգոր Զոհրապի «Կյանքը ինչպես որ է» ժողովածուն։

«Արաս» հրատարակչության կայքում այս մասին տեղեկության մեջ ընթերցողին հիշեցնում են, որ Գրիգոր Զոհրապը ծնվել է Պոլսի Բեշիկթաշ թաղամասում, 1861 թվականին, իսկ հիշյալ ժողովածուն ներկայացրել է ընթերցողին 1911-ին։

Գրիգոր Զոհրապը իր ժամանակին ստացել էր լավագույն կրթություն, հանդիսացել բավականին լավ իրավաբան, գրող եւ քաղաքական գործիչ։  Օսմանյան Թուրքիայում երիտթուրքերի հեղաշրջումից հետո նա պատգամավոր է դարձել, սակայն դա չօգնեց նրան Ցեղասպանության օրերին։ Նա 225 պոլսահայ մտավորականների թվում էր, որոնց 1915-ի ապրիլի 24-ին ուղարկեցին մահվան ճամփորդության։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ