News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանը, որը 22 օր հացադուլի մեջ է գտնվում, հրաժարվել է, որպեսզի այսօր դատարան հրավիրված շտապօգնության բժիշկները բուժզննման ենթարկեն իրեն: Նախագահող Տաթեւիկ Գրիգորյանը հայտարարեց, որ դատարան հրավիրված շտապբուժօգնության բժշկը հայտնել է, որ առաջրկվել է բուժզննման ենթարկել եւ անհրաժեշտության դեպքում բուժօգնություն ցուցաբերել, սակայն, վերջինը հրաժարվել է` նշելով, որ դրա կարիքը չկա:

Ներսես Պողոսյանը, սակայն, տեղից ավելացրեց` «Բժիշկները սուտ են ասում, բժշկին հարցրել եմ ես` երեք անգամ հացադուլ եմ արել, ինչ կարող է հետս լինել, բժիշկն ասաց` շատ վատ: Հեքիաթ են պատմել բժիշկները»:

Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Նինա Կարապետյանցը նշեց, որ իր պաշտպանյալը ի վիճակի չէ մասնակցել նիստին, նա միջնորդությւոն ներկայացրեց, որպեսզի դատական նիստը հետաձգվի: Սակայն, դատարանը նշեց, որ եթե Ներսես Պողոսյանի ինքնազգացողությունը վատ լիներ, ապա նրան քրեակատարողական հիմնարկից դատարան չէին տեղափոխի:

Ժիրայր Սեֆիլյանը եւ նրա շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեցին, որ լքում են նիստերի դահլիճը. «Դատարանի համար մարդկային կյանքը, արժեքը ոչինչ չի նշանակում, դուք ստիպում եք, որպեսզի լքենք նիստը»,-ասաց Տիգրան Հայրապետյանը: Իսկ Ժիրայր Սեֆիլյանը ասաց, որ չի պատրաստվում մասնակցել «Ներսես Պողոսյանի խոշտանգմանը»:

Ներսես Պողոսյանն ու նրա շահերի պաշտպանները եւս լքեցին նիստերի դահլիճը:

Նիստերի դահիճում գտնվողները արտահայտեցին իրենց դժգոհությւոնը` վանկարկելով`«Սպանում եք Ներսեսին»:

Տաթեւիկ Գրիգորյանն առանց որեւէ բան ասելու եւս հեռացավ նիստերի դահլիճից:

Ներսես Պողոսյանն անժամկետ հացադուլ է սկսել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանում տեղի ունեցած նիստից անմիջապես հետո: Նա հացադուլ սկսելու մասին հայտարարել է այն բանից հետո, երբ դատարանը մերժել է նրա խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ իր պաշտպանի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ