News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների (ՄՓՀՀ) ոչնչացման պայմանագրին ԱՄՆ մոտեցումը չի նպաստում փաստաթղթի շուրջ առկա խնդիրների լուծմանը: Հոկտեմբերի 20-ին այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Վաշինգտոնում շարունակում են տիրաժավորել մեզ ուղղված մերկապարանոց մեղադրանքներ՝ հրաժարվելով դրանք կոնկրետացնելուց,- ասել է նա՝ խոսելով պայմանագրի շուրջ ստեղծված բարդ իրավիճակի մասին: - Նման մոտեցումը չի նպաստում Պայմանագրի շուրջ խնդիրների լուծմանը, հակառակը՝ կասկածներ են առաջանում, որ դրանց իրական նպատակը Ռուսաստանին միջազգային պարտավորությունները չարամտորեն խախտող ներկայացնելն է՝ ըստ որում,  լռության մատնելով սեփական փնթիությունը»:

Լավրովի խոսքով՝ Մոսկվան բազմիցս հայտարարել է Պայմանագրի տարբեր ասպեկտների քննարկմանն իր պատրաստակամության մասին: Նա նաեւ ընդգծել է Պայմանագրի նկատմամբ ԱՄՆ մոտեցման  քաղաքականացվածությունը: «ՄԻջին եւ փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրի հետ կապված ԱՄՆ-ին մեր խիստ կոնկրետ պահանջները լավ հայտնի են եւ անկասկած, պրոֆեսիոնալներին հասկանալի,- նշել է Լավրովը: Ակնհայտ է այս խնդրի հանդեպ քաղաքական մոտեցումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ