News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել, եթե Ռուսաստանն այդպես ուզենա։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման  ժամանակ նշել է հասարակական գործիչ Անուշ Սեդրակյանը:

Նրա խոսքով, հայկական կողմն իրեն ապահովագրում է՝ հայտարարելով, թե համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել եվրոպական կողմի մեղքով։

«Երբ Հայաստանում խոսում են այն մասին, որ ԵՄ-ՀՀ համաձայնագիրը կարող է չկնքվել տեխնիկական պատճառներով՝ եվրոպական կողմի մեղքով, ապա ուզում եմ հիշեցնել, որ ցանկացած նմանատիպ փաստաթղթի համար ԵՄ կայքում գրվում է՝ անհրաժեշտ տեխնիկական մշակումներ կատարելուց հետո։ Դա ուղղակի ֆորմալ ձեւ է, որն ուղեկցում է բոլոր նախագծերը։ Խոսել այն մասին, որ այդ փաստաթուղթը չի ստորագրվելու եվրոպական բյուրոկրատիայի կողմից, այն նախազգուշական քայլերն են, որ անում է հայկական կողմը այն պարագայում, եթե Մոսնկավ վերջին պահին արգելի ստորագրել»,-ասաց նա:

Անուշ Սեդրակյանի ներկայացմամբ, ՀՀ իշխանությունները չգիտեն, թե այս անգամ ինչպես է միջամտելու Մոսկվան. «Նայեք՝ ինչ են անում. հասցնում են փաստաթղթի ստորագրման մինչեւ վերջին օրը, հետո կտրուկ արգելում։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ դա չեն անում նախօրոք, մեկ պարզ պատճառով, որ Հայաստանի վարկանիշը միջազգային ատյաններում կտրուկ իջնի եւ ստացվի, որ դա խոսք չպահող, պայմանավորվածություն չպահող, միջազգային ցածր վարկանիշով մի պետություն է։ Եվ դա բնական է՝ ինչքան քիչ միջազգային վարկանիշ, այնքան շատ կախում Մոսկվայից: Սովորական էլեմենտար հաշվարկ է»։

Նա չբացառեց, որ կարող է կրկնվել 2013 թվականի սեպտեմբերի 3-ի նախադեպը եւ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը նորից կարող է չկնքվել. «Իսկ ի՞նչն է փոխվել, արդյոք փոխվե՞լ են Հայաստանի կամ Ռուսաստանի ղեկավարները, կամ վարվող քաղաքականությունը, կամ ՀԱՊԿ-ի ու մյուսների դիրքորոշումը: Մենք հույս ունենք, որ Մոսկվան համապատասխան խի՞ղճ կունենա, թե՞ մերոնք համապատասխան քաջություն: Ոչ այն էլինելու, ոչ այն»:

Անուշ Սեդրակյանի դիտարկմամբ՝ ՌԴ շահերին հակասում է Արեւելյան գործընկերության ցանկացած քայլ. «Բոլոր քայլերը, որոնք միտված են պոստսովետական տարածքի ինտեգրմանը Եվրոպային, միանշանակ հակասում են ՌԴ-ի շահերին։ Ռուսաստանի սահմանը սեղմվում է։ Իհարկե, հիմա Ռուսաստանի հիմնական մտահոգությունն Ուկրաինան է, դրա մասին են նրանք անվերջ խոսում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը դուրս է մնում Ռուսաստանի շահերի ծիրից։ Ուղղակի Հայաստանի վրա լծակներ կիրառելը շատ հեշտ է, ինչպես ասում են՝ մի փըխկ-ի բան է»։

Անուշ Սեդրակյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստան-ԵՄ նոր փաստաթղթում կան Ռուսաստանի շահերին հակասող կետեր. օրինակ՝ վիզաների ազատականացման պարագայում հայաստանցիներն անարգել մուտք կունենան Եվրամիության երկրներ՝ հաստատելով տնտեսական եւ այլ կապեր, որը միայն կզորացնի Հայաստանը, ինչը կհակասի Հայաստանը թուլացնելու Ռուսաստանի քաղաքականությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ