News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աշխատավարձերը չեն բարձրանում, որին զուգահեռ գնաճ կա, վիճակը վատանում է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է «Ծառուկյսն» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:

«Բյուջեին քաղաքական գնահատականը բացասական է, չի կարող պոզիտիվ լինել: Եթե տվյալ երկրում 2015 թվականից սկսած թոշակ աշխատավարձ չի բարձրանում, բնականաբար քաղաքական գնահատականը պետք է լինի բացասական: Մարդը հստակ առաջընթաց է ուզում՝իր եկամուտը աճում է, թե ոչ: Եթե սրան գումարենք նաեւ էն գնաճը ինչ որ կա, բնականաբար վիճակը վատանում է»,-հայտարարեց Մելքումյանը:

Անդրադառնալուվ երիտասարդների գործազրկությանը՝ նա ասաց. «Եվրոպայում էլ կա երիտսսարդական գործազրկություն, սակայն Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում կան աշխատատեղեր, բայց աշխատանք փնտրող չկա: Այսինքն՝ մարդն ունի կրթություն եւ սոցիալական համակարգը էնպիսին է,

որ բավարարվում է սոցիալական համակարգի մեջ տեղավորվելով ու փող չծախսելով: Իսկ մեզ մոտ աշխատատեղ չկա: Ես կխնդրեի, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի նախաձեռնությամբ միջգեչատեսչական ծրագրեր իրականացվեն ու լուծումներ տրվեն, որ աշխատատեղերի ձեւավորման կանխատեսումը դրվի նաեւ այդ նախարարության ծրագրերի մեջ»,- ասել է Միքայել Մելքումյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ