News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում աշխատում է 100 մարդ, իսկ գրասենյակի բյուջեն կազմում է տարեկան շուրջ 15-20 մլն դոլար, որն ստացվում է  միջազգային դոնորներից, սեփական բյուջեից եւ ՀՀ կառավարությունից։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության ներկայացման 25–ամյակին նվիրված ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանում ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարյասինը:

Նրա խոսքով, ՄԱԿ-ի գործունեության հիմնականում ուղղված է երկրի տնտեսական զարգացմանը, պետական կառավարման եւ ժողովրդավարության կայացմանը, շրջակա միջավայրի պահպանմանը եւ էներգետիկախնայողությանն, ինչպես նաեւ նորարարության խրախուսմանը։

«Տնտեսական ոլորտում ՄԱԿ-ը աշխատում է հենց տեղերում։ Հայաստանի մարզերում շուրջ 200-300 գյյուղերում ՄԱԿ-ը օգնում է բնակչությանը  աշխատանք գտնելու, բիզնեսի իրականացման,  գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ։ Ավելի քան 250 հազար մարդ ՄԱԿ-ի ծրագրերի օգնությամբ ստացել են հասանելիություն ջրին, սանիտարական տեխնիկային եւ այլն»,-ասաց Մարյասինը:

Նրա խոսքով, պետական կառավարման եւ ժողովրդավարության կայացման ոլորտում կարեւոր էր ընտրությունների անցկացումը ՄԱԿ-ի եւ մի շարք այլ դոնորների աջակցությամբ. «Խոսքը առաջին հերթին վերաբերում է ընտրությունների ժամանակ նույնականացնող սարքերի առկայությանը, որը մատնահետքի եւ անձնագրի նույնականացման շնորհիվ հնարավորություն էր տալիս բացառել կամ նվազագույնի հասցնել ընտրությունների կեղծումը»:

Մյուս կարեւոր աշխատանքը, ըստ նրա, կանանց առաջնորդության աջակցությունն է, որի շնորհիվ շատ կանայք ընտրվել եւ ընդգրկվել են են եւ՛ խորհրդարանի, եւ՛ ավագանիների կազմում։

Շրջակա միջավայրի եւ էներգետիկայի ոլորտում Մարյասինն ընդգծեց էներգարդյունավետ շենքերի կառուցումը։ «Այս ուղղությամբ, լավ օրինակ կարող է ծառայել  Ավան վարչական շրջանում 9 հարկանի պանելային շենքի ջերմամեկուսացումն, ինչի շնորհիվ հաջողվեց ապահովել էներգասպառման  60 տոկոս նվազեցում»։

Նորարարության ոլորտում նա կարեւորեց Կոլբա նորարական լաբարատորիայի գոյությունը, որը ստաեւթափերի կյանքի կոչման լավագույն նախագիծն է։  Վերջերս, Հայաստանի կառավարության, Արդարադատության եւ Կրթության եւ գիտության նախարարությունների հետ իրականացնում է  գաղափարների ուսումնասիրություն, որի ժամանակ հարցվում են հենց նախարարությունների աշխատակիցները, թե ինչ կցանկանային փոխել իրենց նախարարություններում։ Այժմ ԵՄ-ն իրականացնում է այդ գաղափարների ֆինանսավորում։

Իսկ վերջում, նա շեշտեց Կայուն զարգացման նպատակների կարեւորությունն ու ՄԱԿ-ի հավատարմոթյունն ու հետեւողականությունն այդ նպատակներին աշխարհի բոլոր կողմերում։

Իսկ հարցին արդյոք այս ծրագրերը ստացել են ՀՀ կառավարության աջակցությունն, Մարիասինը պատասխանեց, որ ՄԱԿ-ը ոչինչ չի անում առանց ՀՀ կառավարության իմացության եւ հավանության։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ