News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր` հոկտեմբերի 20-ին, երեք փաստաբանների նկատմամբ դատարանը սանկցիա կիրառեց:  Տաթեւիկ Գրիգորյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից` հայտարարեց, որ փաստաբաններ Արայիկ Պապիկյանի, Տիգրան Հայրապետյանի եւ Նինա Կարապետյանցի նկատմամբ դատական սանկցիա է կիրառվում. դատարանը կդիմի ՓՊ` նրանց պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Նիստը նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտարարեց, որ դատարանը կդիմի Հանրային պաշտանի գրասենյակ Ժիրայր Սեֆիլյանին պաշտպանով ապահովելու համար` ասելով, որ նրա պաշտպանները  անհարգալից վերաբերմունք են դրսեւորում դատարանի նկատմամբ, իրենց իրավունքներից եւ պարտականություններից բարեխղճորեն չեն օգտվում:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երեւան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Ամենաշատ