News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ երկխոսությունը Ռուսաստանի իշխանությունների մեղքով չի «անկում» գրանցել: Հոկտեմբերի 20-ին այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Российская газета-ն: 

«Ամերիկացիների հետ մեր երկխոսությունն իսկապես վերջին ամիսներին եւ գուցե նույնիսկ 1,5 տարում «անկում» է գրանցել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի նախագահության շրջանում: Այնտեղ շատ բան է օդից կախված մնացել ոչ մեր մեղքով, սակայն Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վարչակազմի գալով մենք նշել ենք բոլոր ուղղություններով երկխոսությունը վերականգնելու մեր պատարաստակամության մասին»,- ասել է նախարարը՝ ելույթ ունենալով Մոսկվայում ընթացող չտարածման համաժողովում:

Լավրովի խոսքով՝ Ռուսասանում հստակ գիտակցում են, թե Թրամփի վարչակազմը ինչ ճնշման ներքո է հայտնվել նախագահական ընտրություններում իր հաղթանակից հետո:

«Մինչեւ հիմա նրա վրա են բարդում իրենց զայրույթը նրանք, ովքեր դրույք էին կատարել դեմոկրատների թեկնածուի վրա: Ուստի մենք հասկանում ենք, որ Թրամփի վարչակազմը բարդ վիճակում է, եւ պատրաստակամություն ենք հայտնել երկկխոսությունը վերականգնել այն ուղղություններում եւ այն ծավալով, որոնք ընդունելի եւ հարմարավետ կլինեն Դոնալդ Թրամփի վարչակազմի համար»,- հայտնել ՌԴ ԱԳ նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ