Մալավիում վամպիրների հայտնվելու մասին շշուկների պատճառով կատարված սպանությունների գործով ոստիկանությունը կալանավորել է 140 մարդու, որոնք կասկածվում են վամպիրիզմի մեջ մեղադրվող մարդկանց հետ հաշվեհարդար տեսնելու մեջ, հաղորդում է Reuters-ը։
Վամպիրների մասին շշուկներտ տարածվել էին սեպտեմբերի կեսից, սպանվել էր 9 մարդ։ Վերջին սպանությունը կատարվել է այս շաբաթ։ Ամբոխը աղջ–ողջ հրկիզել է 22-ամյա ընկնավորին ու քարերով ծեծելով սպանել ևս մեկին. վերջիններիս կասկածում էին Բլանթիր քաղաքում և այլ շրջաններում կատարված սպանությունների մեջ։ Հետաքննությունները շարունակվում են, ասել է Մալավիի ոստիկանապետ Լեքսոն Կաչաման։
Մալավիի բնակիչները հավատում են կախարդություններին ու չար ուժերին։