News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի բանկային հաճախորդները խորհրդանշական գումարներ են հանում ֆինանսական հաստատությունների հաշիվներից, որոնք քաղաքական ճգնաժամի ֆոնին իրենց պաշտոնական կենտրոնակայանները շրջանից տեղափոխել են: Այս մասին այսօր հայտնել է Associated Press-ը:

Crida Democracia կազմակերպությունը, որն աջակցում է Կատալոնիայի անկախությանը, հոկտեմբերի 19-ին հաճախորդներին կոչ է արել «դավաճան բանկերի» վրա ճնշում գործադրել:

Հոկտեմբերի 20-ի վաղ առավոտյան տասնյակ մարդիկ Բարսելոնի կենտրոնում հերթ են կազմել CaixaBank-ի մասնաճյուղի դիմաց: Նրանց մեծ մասը բակոմատներից 150 կամ 160 եվրո է հանել: Այս գումարները, որ մոտ են 155-ին, ակնարկում են Իսպանիայի Սահմանադրության 155 հոդվածը, որի համաձայն՝ Իսպանիայի կենտրոնական կառավարությունը ծրագրել է սահմանափակել Կատալոնիայի ինքնավար կարգավիճակը:

CaixaBank-ը եւ Banco Sabadell-ը Կատալոնիայում ամենախոշոր վարկատուներն են եւ մտնում այն հարյուրավոր ֆինանսական հաստատությունների մեջ, որոնք իրենց պաշտոնական գրանցումը փոխել են՝ վախենալով Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ