News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն շարունակում են ռազմավարական անվտանգության ու Իրանի և ԿԺԴՀ-ի  միջուկային ծրագրերի շուրջ շփումները։ Հոկտեմբերի 20-ին նման հայտարարություն է արել ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Մենք ռազմավարական անվտանգության ու այլ միջանկյալ հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Թոմաս Շեննոնի հետ շփման դժվարություններ չունենք»,-ասել է նա Մոսկվայում սպառազինությունների չտարածման գիտաժողովի ժամանակ։- Մենք անընդհատ աշխատում ենք տարբեր ձևաչափերով՝ մասնավորապես քննարկելով հյուսիսկորեական խնդիրն ու Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ եւ համապարփակ  պլանի ապագան»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ