Հոկտեմբերի 17-ին, ժամը 23.30-ին, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 52-րդ կմ-ին «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառերի, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 19-ին, ժամը 8.05-ին, «ԳԱԶ 3110»-ի վարորդը՝ 1967 թ. ծնված Արթուր Միքայելյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է: