Հոկտեմբերի 19-ին, ժամը 14.45-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մարգարյան-Ֆուչիկի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.10-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Շիրակի փողոցի թիվ 56 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 85-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 16.55-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Պ.Սեւակի փողոցի թիվ 110/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: