News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

22 օր հացադուլի մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի ինքնազգացողությունը շատ վատ է եղել եւ նրա կամքին հակառակ են նրան այսօր՝ հոկտեմբերի 20-ին, դատարան բերել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Նինա Կարապետյանցը: Նա նշեց, որ մինչեւ դատական նիստերի դահլիճ մտնելն իր պաշտպանյալը պառկած վիճակում է եղել եւ ի վիճակի չի եղել նստած մասնակցել նիսըին:

«Նրան իր կամքին հակառակ են բերել դատարան, նա մինչեւ դատական նիստերի դահլիճ մտնելը պառկած է եղել: Բոլորն էլ ականատես եղան, թե ինչքան վատ էր զգում եւ իսկապես ի վիճակի չէր մասնակցել»,-ասաց պաշտպանը:

Նինա Կարապետյանցի խոսքով, Ներսես Պողոսյանի դեպքը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը. այդպես են վարվել նաեւ «Սասնա ծռեր» խմբին իր բեռնատարը տրամադրելու մեջ մեղադրվող Խաչատուր Գիչյանի, եւ առողջական խնդիրների պատճառով «Արմավիր» ՔԿՀ-ում մահացած Հրաչյա Գեւորգյանի հետ:

«Ոչ մկին չի հետաքրքրում կալանավորի ոչ կյանքը, ոչ առողջությունը. նրանց դատարան բերելուց առաջ բուժզննության չեն էլ ենթարկում՝ հասկանալու ի վիճակի է դատական նիստին մասնակցել, թե ոչ: Դատարանն այսօր հաշվի չառավ պաշտպանյալիս ինքնազգացողությունը եւ չհետաձգեց նիստը, քանի որ պլանավորել են, որ այսօր անեն այդքան աշխատանք, բայց չեն հասկանում, որ դա անում են մարդու առողջության հաշվին»,-ասաց նա:

Նշենք, որ Ներսես Պողոսյանն այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավաության դատարանում 22 օր հացադուլի մեջ գտնելու հետեւանքով վատ էր զգում, նա խնդրեց դատարանին հետաձգել դատական նիստը՝ նշելով, որ վատ ինքնազգացողության պատճառով ի վիճակի չէ մասնակցել նիստին: Սակայն, նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը որոշեց նիստը շարունակել, որն էլ առաջցրեց Ժիրայր Սեֆիլյանի եւ գործով պաշտպաններ Տիգրան Հայրապետյանի, Նինա Կարապետյանցի եւ Արայիկ Պապիկյանի զայրույթը: Որպես բողոքի նշան, նրանք լքեցին նիստերի դահլիճը, որն էլ պատճառ եղավ նրանց նկատմամբ դատական սանկցիա կիրառելու, բացի այդ դատարանը որոշում կայացրեց դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ՝ Սեֆիլյանին պաշտպան տրամադրելու խնդրանքով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ