News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, անվավեր է ճանաչել Փաստաբանների պալատի խորհրդի 2016թ. նոյեմբերի 21-ի որոշումը, որով փաստաբան Մարատ Կոստանյանին կարգապահական պատասխանատվության էին ենթարկել։

Մարատ Կոստանյանի ներկայացուցիչ Դիանա Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ հաղթել են Փաստաբանական պալատին՝ Մարատ Կոստանյանի գործով։ «Պալատի խորհուրդն ակնհայտ ապօրինի որոշում էր կայացրել, Մարատ Կոստանյանին ենթարկել էր կարգապահական պատասխանատվության, իբր Կոստանյանը իր եւ իր հանգուցյալ որդու շահերը դատարանում պատշաճ չի ներկայացրել։ ՓՊ-ին փաստաբանի դեմ դիմումը գրել էր Մարատ Կոստանյանի նախկին հարսը (ՀՊԳ աշխատակից Մարինե Ֆարմանյանը-խմբ.)։ Պալատի խորհուրդը նիստի ժամանակ բացարձակ որեւէ փաստարկ եւ հիմնավորում չներկայացրեց, թե ինչով է պայմանավորված այդ որոշման կայացման փաստական կամ իրավական հիմքը։ Բնականաբար, դատարանը դատարանը գործը քննեց կայացրած որոման իրավական եւ փաստական հիմքի սահմաններում եւ արդարացի դատական ակտ կայացրեց»,- նշեց Դիանա Գրիգորյանը։

«Հաշվի առնելով մեր երկրում Վճռաբեկ պալատ եւ Փաստաբանների պալատ սերտ կապը, որեւէ հույս չունեինք, որ արդարադատություն կիրականացվի։ Փաստորեն գտնվեց մի դատավոր, որը դեմ դուրս եկավ Վճռաբեկ դատարանի նախագահի խոսքին, հիշեց, որ այդ աթոռին նստած է արդարադատություն կայացնելու համար։ Համոզված եմ՝ այդ ակտից հետո կսկսեն ռեպրեսիաները Արայիկ Մելքումյանի դեմ»,- նշեց Դիանա Գրիգորյանը եւ հավելեց. «Մինչ օրս եղել են ՓՊ խորհրդի կողմից կայացված այլ ակնհայտ ապօրինի որոշումներ, բայց ոչ մի դատարան չի համարձակվել դեմ գնալ Վճռաբեկ դատարան-Արա Զոհրաբյան համագործակցությանը»։

Լուսանկարում՝ դատավոր Արայիկ Մելքումյանն է

Տպել
Ամենաշատ