News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկու երեւանյան այցի ընթացքում քննարկված հարցերի թվում են եղել անվտանգության հարցերը:

Լեհաստանի ԱԳ նախարարը իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների արդյունքներով կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց, որ ինքն առաջին անգամ է Երեւանում լինում, իսկ Լեհաստանի ԱԳ նախարարի այց Երեւան եղել է 7 տարի առաջ, եւ այցելելու ժամանակը վաղուց հասունացել էր: Այս համատեքստում Վիտոլդ Վաշչիկովսկին հայ գործընկերոջը հրավիրեց այցելել Վարշավա:

«Հույս ունեմ, որ համագործակցությունը բարձր մակարդակով կշարունակվի: Տնտեսական հարաբերությունները զարգացնելու պոտենցիալ կա»,- նշեց լեհ նախարարը՝ հավելելով, որ հետագա բանակցությունների ընթացքում  մտադիր է առաջարկել, թե լեհական ինչպիսի ընկերություններ են հայ գործընկերների հետ աշխատելու ցանկություն հայտնել: Սակայն  հարաբերությունները չեն հանգում երկկողմանի հարաբերությունների, հիշեցրեց լեհ նախարարը:

«Ես այստեղ եմ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի ներկայացուցիչ: Այս կապակցությամբ մենք նաեւ անվտանգության հարցեր ենք քննարկել»,- նշեց Լեհաստանի ԱԳ նախարարը՝ արձանագրելով, որ ներկայումս նախապատրաստվում են Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին: Սրա հետ կապված կողմերը քննարկել են արեւելյան գործընկերության ծրագրերի բարելավման հնարավորությունը, որն ընդհանուր շահերից է բխում: Լեհ նախարարը հիշեցրեց, որ այնուհետեւ կհաջորդի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: «Հիմա դաշինքն աշխատում է 360 աստիճանով, ուսումնասիրում է բոլոր ուղղությոններով մարտահրավերները: Եվ ես այստեղ եմ նաեւ իմանալու համար Հարավային Կովկասում մարտահրավերբների վերաբերյալ հայ քաղաքական գործիչների մտահոգությունների մասին»,- նշեց Լեհաստանի ԱԳ նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ