News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԵՄ առաջնորդները համաձայնվել են սկսել Մեծ Բրիտանիայի հետ առեւտրի հարցերով բանակցությունների նախապատարաստումը, փոխանցում է BBC-ն:

Բրյուսելում գագաթնաժողովի ընթացքում ԵՄ 27 անդամ երկրները նշել են, որ առեւտրի հարցերով պաշտոնական բանակցություններն սկսելու համար ներկայումս բավարար առաջընթաց չկա: Սակայն նրանք որոշել են ներքին բանակցություններ սկսել, որոնք ճանապարհ կհարթեն պաշտոնական բանակցությունների մեկնարկի համար:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարվել է ասել, թե Միացյալ Թագավորությունն ինչ գին է պատրաստ վճարել ԵՄ-ից դուրս գալու համար՝ նշելով միայն, որ ինքն արդեն խոսել է իր ֆինանսական պարտավորությունների հարցում Լոնդոնի հաստատակամ հավատարմության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ